Նրանք, ովքեր կհավատան այս կեղծ, դատարկ ու հիմարագույն թեզին առաջիններից մեկը կլինեն, որ զոհ կգնան դրան. Իրանագետ

Օգտագործելով հասարակության վրա ներազդելու տարատեսակ գործիքակազմ և տեխնոլոգիական հնարաքներ՝ ակնհատորեն փորձ է կատարվում հայերիս համոզել և ներքաշել այն կեղծ դիսկուրսի մեջ, որ մենք հոգնել ենք պայքարելուց, որ հանձնվել ենք, որ երկարատև պատերազմը քայքայել է մեր տնտեսությունը և այլն և այլն։

Նրանք, ովքեր կհավատան այս կեղծ, դատարկ ու հիմարագույն թեզին առաջիններից մեկը կլինեն, որ զոհ կգնան դրան։

Տարբեր երկրերի և ազգությունների պատմությունն ուսումնասիրելով՝ կարել է պարզել հետևյալը.

եթե մի ժողովուրդ ուզում է ապրել, գոյատևել, զարգանալ, ծավալվել, իր տեղն ունենալ համաշխարհային պատմության թատերաբեմում և այս բորբ արևի տակ, ապա պետք է ամեն վարկյան պայքարել։ Հնարավոր չէ հոգնել պայքարելուց և շարունակել գոյատևել, էլ չեմ ասում զարգանալ։ Այսինքն հոգնել պայքարելուց, նշանակում է դադարել ապրել։ Սա են ուզում ներկայումս փաթաթել մեր վզին։

Հետևաբար պետք է մերժվի, խանձարուրում խեղդվի ցանկացած նմանատիպ պարտվողական և ազգակործան դիսկուրսի ծնունդն ու տարածումը։

Ահարոն Վարդանյան

Իրանագետ