Թրամփ կրտսերը ծաղրել է Ջո Բայդենին՝ սայթաքելու և վայր ընկնելու համար (տեսանյութ)

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի որդին` Դոնալդ Թրամփ կրտսերը, ծաղրել է պետության ղեկավար Ջո Բայդենին` նախագահական ինքնաթիռ բարձրանալիս երեք անգամ սայթաքելու և վայր ընկնելու համար: Այդ մասին Թրամփ կրտսերը գրել է իր թվիթերյան  միկրոբլոգում:

Նա կասկած է հայտնել, որ Բայդենը սայթաքած և ընկած լինի ուժեղ քամու պատճառով:

Թրամփ կրտսերը տեղադրել է եղանակի կանխատեսման էկրանակադրը, որը ցույց է տալիս, որ քամու արագությունն այդ օրը 6,2 մետր վայրկյան էր:

«Բայդեն. «Այո, քամին էր: Դա քամին էր: Նախագահը հիանալի վիճակում է»,-գրել է նա՝ կասկած հայտնելով Սպիտակ տան մեկնաբանության վերաբերյալ:

Ավելի վաղ Եվրանյուզ-ի հրապարակած տեսանյութում երևում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախագահական ինքնաթիռ բարձրանալիս աստիճաններին երկու անգամ սայթաքում է և ընկնում ծնկերի վրա։

«Քամոտ եղանակ էր, ես ինքս հազիվ ինձ պահեցի»,- ասել էր Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Կարին Ժան-Պերը՝ մեկնաբանելով Ջո Բայդենի սայթաքելու պահը։