Առաջիկայում Թուրքիայի նախագահը կայցելի Ադրբեջան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջիկայում կայցելի Ադրբեջան:

Այդ մասին Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլին հայտարարել է Արցախի օկուպացված տարածքներում իր այցելության ժամանակ, news.am-ի փոխանցմամբ հաղորդում է modern.az-ը:

Նա նաև ասել է, որ Թուրքիան կաջակցի Ադրբեջանին օկուպացված տարածքներում գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու հարցում: