Վարչական դատարանի որոշումն իմանալով՝ Փաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը․ «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանին մոտ կանգնած աղբյուրները պատմեցին, որ Վարչական դատարանի՝ Օնիկ Գասպարյանին վերաբերող միջանկյալ որոշման մասին նրան զեկուցել են երեկ ուշ երեկոյան։ Խոսքը հայցի ապահովման միջանկյալ միջոց կիրառելու մասին է, ըստ որի՝ Օնիկ Գասպարյանը շարունակում է զբաղեցնել ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը՝ քանի դեռ դատարանը վերջնական որոշում չի կայացրել։ Այս մասին հայտնում է «Հրապարակը»:

«Այս լուրն այնքան է վրդովվեցրել Փաշինյանին, որ նա կորցրել է ինքնատիրապետումը։ Նստել է իրեն սպասարկող մեքենան և կարգադրել է քշել։ Վարչապետի և նրան ուղեկցող թիկնազորի մեքենաները կեսգիշերն անց՝ 1։30-ի սահմաններում սկսել են պտտվել Մաշտոցի պողոտայով՝ դեպի վեր, ապա դեպի վար։

Մեր աղբյուրը նշում էր, որ չգիտեն, թե ինչ վիճակում էր վարչապետը, հավանաբար՝ ալկոհոլի ազդեցության տակ, չգիտեն նաև, թե ուր էր ուզում գնալ։ Միայն ենթադրում են, որ երևի ինչ որ տեղ էր ուզում գնալ, իսկ ուղեկցողները փորձում էին համոզել, որ չանի նման բան։ Դա էր պատճառը, որ վարչապետի կորտեժը պտտվում էր Մաշտոցով՝ վեր ու վար»,-գրում է լրատվամիջոցը: