Հովիկ Աղազարյանը հայտարարել է, որ կարող է արտագաղթել Հայաստանից

Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումից, ապա Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններ նշանակելու մասին գրառումից րոպեներ անց՝ 168.am-ը Հանրապետության հրապարակին հարակից այգում  նկատեց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին:

«Պարզվեց՝  Աղազարյանը սպասում էր իր ետևից եկող մեքենային, առիթից օգտվելով՝  մի քանի հարց ուղղեցինք, մասնավորապես՝ իշխանական պատգամավորների հետ քննարկե՞լ են արտահերթ խորհրդարանական ընտրութուններ անցկացնելու, ինչպես նաև ընտրության օրը որոշելու հարցը․

«Իհարկե խորհրդակցություն եղել է, բայց ոչ թե՝ կոնկրետ հունիսի 20-ին, որովհետև մենք բազմիցս հայտարարել ենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր խմբակցությունների հետ՝ հնարավոր համաձայնության գալուց հետո տարբեր հարցերի շուրջ»։

Պատգամավորն ասաց, որ ընդդիմադիր խմբակցությունների հետ տարբեր հարցերի շուրջ համաձայնության գալու գործընթացում է եղել այս պայմանավորվածությունը, հետևաբար՝ նորմալ է, որ արտահերթ ընտրությունների օրը նշանակելու մասին իրենք նախքան Փաշինյանի գրառումը չեն տեղեկացվել։

Պատգամավորից հետաքրքրվեցինք նաև, թե ինչպե՞ս է պատկերացնում քարոզարշավին Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը, երբ նա անգամ Երևանում չի կարողանում ազատ տեղաշարժվել՝ կառավարական մի մասնաշենքից մյուսը գնալու համար ոստիկանական զորք է կուտակում»,-գրում է լրատվամիջոցը:

Ավելին՝ սզբնաղբյուր կայքում