Հիշեք՝ այս տերմինները պատահական չեն ընտրված

Կառավարության իրավունքների և Սահմանադրության խախտման մասնագետներին պարզապես փոխանցեք, որ ի տարբերություն Սահմանադրության 139 և 133-րդ հոդվածների, գոյություն ունի Սահմանադրական կարգի ՀԻՄՈՒՆՔ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔ հանդիսացող 3-րդ հոդվածը, որը երաշխավորում է ԻՐԱՎՈՒՆՔԻ, ոչ թե ընթացակարգի, ոչ թե անիմաստ հայտարարությունների, այլ հենց ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ։ Երաշխավորելով ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ապահովվում է նման դեպքերում Սահմանադրությամբ երաշխավորված արդար դատաքննության իրավունքի ԱՆՄԻՋԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ։ Տվյալ դեպքում Դուք ոչ միայն խախտել էիք Սահմանադրությունը, այլև ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ, Վարչական դատարանը, որը Ձեր տերմիններով ասած՝ չեք «վերցրել», արձանագրեց Ձեր ԱԿՆՀԱՅՏ խախտումը և ԻՐԱՎՈՒՆՔԻ վերականգնումը՝ անհապաղ կատարման ենթակա, բողոքարկման ոչ ենթակա հայցի ապահովման միջոցով։

Հետևաբար պարզապես երկար մտածեք, արդյո՞ք հիմա էլ պատրաստվում եք այս դեպքով՝ Սահմանադրության 3-րդ հոդվածը փաստացի վերացնեք, դադարեցնեք իրավական համակարգում, թե ոչ։ Հիշեք՝ այս տերմինները պատահական չեն ընտրված։

Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան էջից