10-ամյա Արմենը Թալինի մայր ջրանցքում հայտնված քաղաքացու կյանքը փրկել է․ նա պարգևատրվել է

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է 10-ամյա Արմեն Պետրոսյանի լուսանկարը և կից գրառում արել․

«Լուսանկարներում 10-ամյա Արմեն Պետրոսյանն է, որը այս տարիքում առանձնացել է մարդասիրական բացառիկ որակներով և խիզախությամբ. նա փրկել է Ախուրյանի Ջրամբարից սնվող Թալինի մայր ջրանցքում հայտնված քաղաքացու կյանքը:

Դրսևորած վճռականության, անձնուրաց և անգնահատելի սխրանքի համար Արմենն այսօր Արմավիրի մարզպետի կողմից պարգևատրվել է պատվոգրով: Նրան «Քաջ սիրտ» համառուսական պետական-հասարակական նախաձեռնության շրջանակում շնորհվել է նաև խիզախության մեդալ և դիպլոմ»: