Հայաստանի իշխանությունը զավթած թուրքական գործակալները պատրաստվում են փախուստի՞ (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հաղորդաշարի հյուրը վերլուծաբան Արման Բոշյանն է

Ալիևը վերջերս հայտարարեց, թե տարիներ շարունակ ամեն ինչ արել են Հայաստանը ներսից քանդելու համար: Մեխանիզմներից մեկը եղել է Հայաստանը տնտեսապես թուլացնելը: Սակայն մեր երկիրը ներսից պայթեցնելու համար նաև այլ միջոցներ են իրականացվել. Թուրքիան, Ադրբեջանը, Արևմուտքը հսկայական գումարներ են ներդրել Հայաստանում լրտեսական ցանց ստեղծելու համար: Օտարերկրյա գործակալական ցանցի նպատակը ի սկզբանե ուղղված է եղել հայկական երկու պետություների քայքայմանը:

Որպեսզի Եվրամիության համար շատ կարևոր ենթակառուցվածքներին՝ գազատարներին, երկաթգծին, նավթատարներին վտանգ չսպառնար, ծրագիր էր՝ նախ Արցախի ոչնչացումը:

Հիմա էլ Հայաստանում գործող թուրքական գործակալական ցանցը աշխատում է Հայաստանի ոչնչացման ուղղությամբ․ Թուրքիան Հայաստանը համարում է ոսկոր, որը կանգնած է պանթուրքիստական ծրագրի իրականացման շեմին:

Մանրամասները՝ տեսանյութում