Ադրբեջանում ձերբակալվել է ազգային հերոս, գեներալ Ռովշան Ակբարովը

Ադրբեջանում ձերբակալվել է ազգային հերոս, գեներալ Ռովշան Ակբարովը:

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Գեներալ Ռովշան Ակբարովը մեղադրվում է 19 տարվա վաղեմության դիտավորյալ սպանության մեջ: Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ակբարովը 2001 թվականին Կիևում ադրբեջանցի գործարար Էլչին Ալիևի սպանության գործում կասկածյալներից մեկն է: