Ռուս խաղաղապահները յոթերորդ շարասյունն են ուղեկցել Քարվաճառի շրջան

Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է ապահովել ապրանքների տարանցումն այն տարածքների միջև, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են հայտնվել 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության ընդունումից հետո: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ը:

Սոցիալական օբյեկտների և բնակելի շենքերի էլեկտրամատակարարման և ջրամատակարարման համակարգերը վերականգնելու համար Մարդասիրական արձագանքման կենտրոնի յոթերորդ ռուսական շարասյունը, որը բաղկացած է եղել 20 ԿամԱԶ մակնիշի ռազմական մեքենայից և ուղեկցող հաշվարկից, ավելի քան 130 տոննա բեռ է հասցրել Քարվաճառի շրջան (էլեկտրական սարքավորումներ, ուժեղացված բետոնե կոնստրուկցիաներ և շինանյութեր):

Ընդհանուր առմամբ, ռուս խաղաղապահների օժանդակությամբ նախորդ տարվա նոյեմբերից հետո յոթ ավտոշարասյունով տեղափոխվել է շուրջ 1300 տոննա բեռ: