Ո՞վ է ստում աշխարհին՝ Հայաստանի իշխանությո՞ւնը, թե Իլյուշ Ալիևը

Արդեն առաջին անգամ չէ, որ քրդա-հրեական ավազակ Իլյուշ Ալիևը հրապարակավ հայտարարում է, որ մեր Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրու ամբողջ շրջանը, նա «զավթել է» հայերից: Հերթական անգամ այդ ռազմական հանցագործը և, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային բանակի զորակոչից խուսափած իր հոր, որը հետագայում դարձավ ԿԳԲ գեներալ, հիմար քոթոթը մարտի 10-ին խոսել է ՄԵՐ Մեղրիի մասին, երբ Բաքվում ընդունում էր Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Աքիֆ Չագաթայ Քիլիչի գլխավորած պատվիրակությունը։ Եկեք ուշադրություն դարձնենք. մեր երկրի մասին քուրդ հրեան «զրուցում է» թուրքերի հետ: Նա թքած ուներ Հայաստանի վրա. և սա դաս է բոլորիս, ամբողջ հայ ազգի համար, ապագայի համար:

Ահա թե ինչ է ասել ավազակ Իլյուշ Ալիևը թուրքերին. «Նաև պետք է ասեմ, որ պատերազմի ընթացքում մամուլը, Թուրքիայի բոլոր հասարակական կառույցները հսկայական աջակցություն են ցուցաբերել Ադրբեջանին: Մենք դա շատ բարձր ենք գնահատում: Այսօր մեր տարածաշրջանում նոր իրավիճակ է ստեղծվել, նոր իրողություն: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն արդեն մնացել է պատմության մեջ, այն լուծվել է և ավարտվել: Այսօր մենք պետք է նայենք ապագային և մտածենք տարածաշրջանում համագործակցության մասին, մասնավորապես, կարևորագույն խնդիրներից մեկը տրանսպորտային նախագծերի իրականացումն է, Զանգեզուրի միջանցքի բացումը: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կհասնենք նաև դրան: Կրկին սրտանց ողջունում եմ ձեզ: Բարի գալուստ»: «Զանգեզուրի միջանցքը բացելու» մասին արտահայտությունը՝ Թուրքիայի ու ավազակ Իլյուշ Ալիևի տարածքային պահանջն է դեպի մեր Մեղրիի շրջանը, դեպի Սյունիքի մարզ: Արդյո՞ք որևէ մեկը չի հասկանում այդ պարզ իրողությունը: Ով «չի հասկանում»՝ կարող է տեղափոխվել ձեր Արևմուտք կամ ձեր թուրքերի մոտ․..

Միևնույն ժամանակ, մենք բոլորս շատ լավ հիշում ենք, որ Հայաստանի թուրքական իշխանությունները պնդում են, թե իբր Հայաստանի, Ռուսաստանի և կովկաս-թաթարստանի ղեկավարների միջև հաղորդակցության ապաշրջափակման մասին համաձայնագրերը ընդհանրապես չեն քննարկել Սյունիքի միջով որևէ «միջանցքի» հարցը: «Ներկայումս փորձագիտական ​​խմբերը կենտրոնացած են բոլոր հնարավոր ոլորտներում ենթակառուցվածքների ֆիզիկական հնարավորությունների և տեխնիկական վիճակի գնահատման վրա: «Միջանցքի» կամ «միջանցքի կարգավիճակի» հարցը չի քննարկվում: Նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության մեջ նշվում է միայն մեկը` Լաչինի միջանցքը: Նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի նշում որևէ միջանցք Հայաստանի տարածքով: Խոսքը վերաբերում է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության բացմանը, և այս հարցը նշված է հունվարի 11-ի համատեղ հայտարարության մեջ», – «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը: Գևորգյանի խոսքերից մեկ այլ մեջբերում. «Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում ԱՊՀ-ի կարգավորիչ համակարգի շրջանակներում քննարկվել են անվտանգության, սահմանային, մաքսային և միջազգային տրանսպորտի վերահսկողության այլ տեսակների խնդիրները, ինչպես նաև այլ բազմակողմ միջազգային պայմանագրեր և կոնվենցիաներ… Քննարկվել են երկաթուղային և ճանապարհային ենթակառուցվածքների վերականգնման հնարավոր տարբերակները, դրանց ժամկետները, ծախսերը և տեխնիկական հնարավորությունները: Ըստ ուղղությունների՝ քննարկվում են հարավային և հյուսիսային երթուղիները, ինչպես նաև դրանք միացնող հատվածները: Այս ենթախմբերի աշխատանքը նույնպես վերանայվել է եռակողմ կերպով՝ աշխատանքային խմբի կողմից, փոխվարչապետների համանախագահությամբ»: Եվ կրկին՝ «շատ մշուշ կա», չկա հստակություն: Ի՞նչ է «հարավային երթուղին»: Ի՞նչ է «հյուսիսային երթուղին»: Կներեք խստության համար. բայց յուրաքանչյուր անպիտան, հատկապես քուրդ-հրեա ավազակ Իլյուշ Ալիևը, կարող է յուրովի հասկանալ և մեկնաբանել Մանե Գևորգյանի խոսքերը…

Այժմ «հանդուրժողականության» («տոլերանտության») և «արտահայտման էթիկայի» ժամանակը չէ. այժմ պարզաբանումների ժամանակն է: Ուստի մենք պահանջում ենք՝ հենց պահանջում ենք, որ բանակցություններին մասնակցող կապիտուլյատական թուրքամետ անձինք խոստովանեն. որո՞նք են այդ «հարավային» և «հյուսիսային երթուղիները»: Քուրդ-հրեան չնայած հանցագործ է, բայց նրան չի ղեկավարում Աննա Հակոբյանը, նրան ղեկավարում են շատ գրագետ և բավականին բանիմաց մարդիկ, ուստի Ալիևը այնքան ապուշ չէ, որ 2-3 ամիս անընդմեջ ստի մեր Մեղրիի ու Զանգեզուրի մասին։ Ավելին, մենք առաջարկում ենք, որ բոլոր ընդդիմադիրները այս հարցերի պատասխանները պահանջեն իշխանություններից (դեռ`իշխանություններից…) ու նաև Ռուսաստանից, քանի որ նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի կեղտոտ թղթերը այնտեղ ինչ-որ մեկը ստորագրել է Մոսկվայի միջնորդությամբ: Մենք առաջարկում ենք, որ հայկական բանակը նույնպես սկսի հրապարակավ պահանջել այս հարցերի պատասխանները: Ուշացումը, հետաձգումը հավասար է մահվան…

Սերգեյ Շաքարյանց