Լֆիկ Սամոն ադրբեջանցի զինվորականներից 150 դրամով բենզին է գնում և 400 դրամով վաճառում Հայաստանում. Գաբրիելյանով

«News Media» հրատարակչական տան գլխավոր տնօրեն Արամ Գաբրիելյանովը թելեգրամյան ալիքում գրում է․ «Սամվել Ալեքսանյանը՝ Լֆիկ Սամոն, ադրբեջանցի զինվորականներից 150 դրամով բենզին է գնում և այն 400 դրամով վաճառում Հայաստանում՝ ստանալով կրկնակի շահույթ»:

Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանի հրահանգով՝ իրավապահներն աչք են փակում այն փաստի վրա, որ ադրբեջանցիները դեպի Սյունիքի մարզ ճանապարհին հայերին բենզին են վաճառում: