Արմեն Սարգսյանը Հայաստանում թուրքական շահերի սպասարկող է․ Գառնիկ Իսագուլյանը փաստաթուղթ հրապարակեց

Արմեն Սարգսյան ստահակը, որ ՀՀ նախագահն է, ըստ էության պայքարել է Հայաստանի Հանրապետության դեմ, Ռուսաստանի դաշնության դեմ, սակայն միշտ փորձել է իրեն ներկայացնել որպես Հայաստանի և Ռուսաստանի բարեկամ։ Իհարկե, անհասկանալի է, բայց այդպես իրենց պահում են բոլոր գործակալները։ Livenews.am-ի եթերում հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը

«Թիվ մեկ դավաճանը ՀՀ-ում նախագահ աշխատող Արմեն Սարգսյանն է։ Նա է ստեղծել և ղեկավարում  օտարերկրյա գործակալական ցանցը Հայաստանում։ Չի բացառվում, որ հենց այդ ցանցի անդամներից են Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Արմեն Գրիգորյանը, Լիլիթ Մակունցը, Արգիշտի Քյարամյանը, Աննա Հակոբյանը, Ասյա Խաչատրյանը»,- նշեց Իսագուլյանը՝ հրապարակելով այն փաստաթուղթը, որն ուղղակի ապացույց է հանդիսանում այն մասին, որ Արմեն Սարգսյանը օտարերկրյա, մասնավորապես, թուրքական շահերի սպասարկող է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում։

««Следует теснее вовлекать Турцию в работу Минской группы ОБСЕ по урегулированию конфликта в Нагорном Карабахе. Турции следует теснее координировать свои региональные инициативы с минским процессом. … расширить роль Турции в предотвращении и урегулировании конфликтов на Кавказе» – ահա այս ձևակերպումներն են հանդիպում Անվտանգության հարցերով Եվրոատլանտյան նախաձեռնության 2012-ի փետրվարին հրապարակած «Место Турции в создании Евроатлантического сообщества безопасности» փաստաթղթում, որի ոչ միայն կազմողներից, այլ հիմնական ղեկավարներից է Արմեն Սարգսյանը։ Փաստաթուղթն այն մասին է, թե ինչպես բարձրացնել Թուրքիայի դերակատարությունը մեր տարածաշրջանում, արաբական աշխարհում, Իրանի իսլամական հանրապետության նկատմամբ և որպեսզի Թուրքիան որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր ավելի ակտիվ պայքարի ՌԴ, Չինաստանի և մեր հիմնական գործընկերների դեմ»,- Livenews.am-ի ուղիղ եթերում իր հրապարակած փաստաթուղթը ներկայացրեց Գառնիկ Իսագուլյանը։

Իսագուլյանի խոքով՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նույնիսկ բողոքել է, թե ինչո՞ւ են ուշացնում այս ծրագրի իրականացումը։

«Այսինքն, մենք Հայաստանում ունենք նախագահ, որը Թուրքիայի գործակալ է, ով նաև աշխատում է անգլոսաքսերի օժանդակությամբ։ Իսկ ինչպե՞ս պատահեց, որ նախորդ իշխանությունների օրոք այս տականքը դարձավ ՀՀ նախագահ՝ այլ հարց է, որի համար կարծում եմ հետագայում պետք է հետաքննություն անցկացնել այդ խնդիրն էլ ուսումնասիրել»,- ասաց Գ․ Իսագուլյանը։

Նա նաև հայտնեց, որ այս փաստաթղթի առկայության մասին իրեն հայտնել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, միասին ուսումնասիրել են և ապա՝ հրապարակել։

Իսագուլյանը հիշեցրեց նաև, որ ժամանակին 400 միլիոն դոլար հայր Ալիևը տվել էր Սորոսին․ պայմանավորվածության համաձայն Սորոսն այդ գումարի 50 տոկոսը պետք է ներդներ Հայաստանում գործակալական հատուկ ցանց ստեղծելու համար։

«Եվ այն 48 միլիոնը, որի մասին ես միշտ հիշատակում եմ, այստեղից է գալիս․ Մակունցը, Աննա Հակոբյանը, Արգիշտի Քյարամյանը և Նիկոլի շուրջ գտնվող մնացածները հենց դրանով կազմակերպեցին 2018-ի հեղաշրջումը Հայաստանի Հանրապետությունում։ Վստահ եմ, որ դեռ առիթ կունենամ ՀՀ 3-րդ նախագահի հետ խոսելու այն մասին, թե ինչպե՞ս պատահեց, որ Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահ առաջադրեցին, քանի որ հենց նրա գալով էր պայմանավորված այն հանգամանքը, որ Նիկոլն ակտիվացավ։ Եվ պարզվում է, որ Նիկոլին հեղաշրջման համար գումարներ փոխանցելու մեջ մեծագույն դերակատարություն ունի Արմեն Սարգսյանը», – նշեց Իսագուլյանը։

Իսագուլյանը վստահ է, որ հետագայում նույնիսկ օրենքի հետադարձ ուժի կիրառության գնով Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը պետք է գնդակահարվեն որպես հայրենիքի դավաճաններ։

«Այս մարդիկ իրավունք չունեն ցեղասպանություն իրականացնելուց և հայկական հողերը թուրք-ազերիներին փողի դիմաց հանձնելուց հետո ողջ մնալ։ Սա անթույլատրելի է»,- եզրափակեց Գառնիկ Իսագուլյանը՝ կոչ անելով ժողովրդին տեղեկացնել, իրազեկել այս հանցավոր իշխանությունների գործունեության մասին։

Մանրամասն՝ տեսանյութում