Նորակոչիկ զինծառայողների հետ անցկացվում են պարապմունքներ

3-րդ զորամիավորման զորամասերում նորակոչիկ զինծառայողների հետ պարբերաբար անցկացվում են մարտական և շարային պատրաստության պարապմունքներ:

ՊՆ տեղեկացմամբ, նորակոչիկները ծանոթանում են համազորային կանոնադրություններին, զինծառայողների պարտականություններին ու իրավունքներին, կատարում շարային պատրաստության վարժություններ։