Սենց լավ չի, արի դու իրավունքի ուժով երկրի գլխավոր շտաբի պետին TikTok-ով հանի, ավելի համոզիչ կլինես

Ռազմական դրության պայմաններում պետության պաշտպանական համակարգը ՝ այսինքն բանակը, հանուն իր պաշտոնի ու աթոռի քանդող, բարոյալքող, բարձրագույն զինվորական պլեադային հետապնդող ու քրեական գործերով վախեցնող «գերագույն գլխավոր հրամանատարին» ինչպե՞ս են անվանում:

Դեռ չեն անվանել, որովհետև պատմությունը դեռ էդպիսի «հրամանատար» չի տեսել, ով իր սեփական երկրի պաշտպանական համակարգը հանուն իր պաշտոնի ու աթոռի քայքայի ու ավիրի: Դա նույնն է, որ մարդը մեծ ցանկություն ունենա ապրելու և կյանքը վայելելու, բայց ամեն օր սուիցիդի դիմի:

P.S. Ճկո՜ւն, սենց լավ չի, արի դու իրավունքի ուժով երկրի գլխավոր շտաբի պետին TikTok -ով հանի, ավելի համոզիչ կլինես: Բարով մաշես ևս մեկ սահմանադրության խախտման մեղադրանքդ:

Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից