Նիկոլ Փաշինյանը հրահանգել է մարզերից ոստիկաններ բերել, քանի որ Երևանում ծառայություն իրականացնող ոստիկանները հրաժարվել են ուժ կիրառել ժողովրդի վրա

Նիկոլ Փաշինյանը հրահանգել է մարզերից ոստիկաններ բերել, քանի որ Երևանում ծառայություն իրականացնող ոստիկանները հրաժարվել են ուժ կիրառել ժողովրդի վրա։ Այս մասին հայտնում է Mediaport-ը։

Այս պահին ավտոբուսներով ոստիկաններ են բերվում մայրաքաղաք։

Ոստիկանության աղբյուրների փոխանցմամբ՝ այս պահին քննարկվում է լուսադեմին ժամը 4-ին գործողություն կատարելու տարբերակը՝ Դեմիրճյան և Բաղրամյան փողոցներից ուժով հեռացնելով Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներին։

ԶԼՄ-ներին խնդրում ենք հերթապահություն իրականացնել՝ ապահովելու համար ժողովրդի անվտանգությունը: