Իշխան Սաղաթելյանն առաջարկեց շրջափակել բոլոր այն ինստիտուտները, որոնք հակապետական գործունեություն են իրականացնում․ուղիղ

ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ ՀՀ փոխոստիկանապետն իրենց հետ զրույցում առաջարկել է Դեմիրճյան փողոցում վրան չտեղադրել, սակայն նրանք նշել են, որ տեղադրելու են վրաններ:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները շրջափակել են Ազգային ժողովի շենքը, նրանք այս պահին Դեմիրճյան փողոցում են հավաքված:

Իշխան Սաղաթելյանն առաջարկեց շրջափակել բոլոր այն ինստիտուտները, որոնք հակապետական գործունեություն են իրականացնում։ Նա նաև կոչ արեց ոստիկաններին չենթարկվել Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգներին, այլ կանգնել բանակի, ժողովրդի կողքին, քանի որ սա հայրենիքի փրկության համար է։