Հայաստանի համար այս ճակատագրական օրերին, երբ լուրջ վտանգված է հայոց պետականության լինել չլինելու հարցը, զանազան դասալիք-պատգամավորներ, «վերլուծաբաններ» թունդ հակառուսական քարոզչություն են տանում

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի համար այս ճակատագրական օրերին, երբ լուրջ վտանգված է հայոց պետականության լինել չլինելու հարցը, զանազան դասալիք-պատգամավորներ, «վերլուծաբաններ»,«բևեռներ», լրատվամիջոցներ թունդ հակառուսական քարոզչություն են տանում։ Զարմանալ կարելի է, երբ թուրք-ադրբեջանական տանդեմը նպատակ է դրել ոչնչացնել Հայաստանը, վերոնշյալ «հայրենասեր-ազգայնականները» այլ թշնամի էն «մոգոնում»։ Հայաստանի համար այս գերծանր իրավիճակում, փոխանակ դաշնակիցների հետ կապերն ամրապնդելու և նոր դաշնակիցներ ձեռք բերելու, կարծես միտումնավոր ուզում են վերջնականապես կործանել երկիրն ու պետությունը։ Օրինակ վերցրեք նույն մեր թշնամիներից, որոնք ներքին հակամարտություն ունենալով նույն Ռուսաստանի հետ, գոնե արտաքուստ երբեք թշնամակական կեցվածք չեն ընդունում։Ա՛յ երբ վերջնականապես կլուծեն հայկական հարցը, հետո արդեն բացահայտ կդառնան Ռուսաստանի թշնամիներ։ Հենց սա է պետական մտածողությունը։ Իսկ դուք օտար ափերում կվայլեք ձեզ վճարված գումարները և կճամարտակեք, թե Ռուսաստանը կործանեց Հայաստանը։ Թվում է, թե նրանց շարքերում կիրթ, զարգացած անձինք կան։ Համոզված եմ, որ հենց նրանք են ինչ-ինչ շահերից ելնելով պղտորում հանրության կարծիքը։Ինչ վերաբերում է նրանց հետևորդներին, ապա նրանց չեմ մեղադրում։ Նրանք ընդամենը պարզունակ, ըստ էության , «հայրենասիրության» քողի տակ թաքնված, հակահայկական քարոզչության զոհեր են։

Խնդրում եմ, վերոնշյալ գործիչներին գրառմանս տակ տխմար վերլուծություններով հանդես չգալ։

Առաջարկում եմ, եթե համարձակություն ունեք, եթերում հեռարձակվող որևէ հեռուստաալիքով բանավիճել այդ հարցերի շուրջ։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից։