Մարզպետն իր արձագանքում այդպես էլ չի հերքում լուրը, չի պարզաբանում, թե ի՞նչ նպատակով են մարզում գտնվում ռուս խաղաղապահները

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը պաթոսախրատական տեսքտ է տարածել՝ կապված շրջանառվող տեղեկության հետ, որ ադրբեջանցիները մարզում սահմանազատման աշխատաքներ են իրականացնում:

Մարզպետն իր արձագանքում այդպես էլ չի հերքում լուրը, չի պարզաբանում, թե ի՞նչ նպատակով են մարզում գտնվում ռուս խաղաղապահները, որի մասին հայտնել էր նաև Ազատամուտ համայնքի ղեկավարը:

Իսկ «հանցագործ, կեղծ և անբարոյական մարդիկ» ասելով, Չոբանյանը հավանաբար նկատի ունի իր թիմին ու դրա ղեկավարին, որը 44 օր կեղծ լուրերով, անբարոյական ու հանցավոր արարքներով երկիրը տարավ պարտության ու կապիտուլյացիայի: