Անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել

Երեկ  Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում  անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել: Այս մասին տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը, նշելով, որ այսօր մեկ խումբ որոնումները շարունակում է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:

Թադևոսյանն ասել է, որ նախորդ օրերին կատարված որոնողական աշխատանքների ժամանակ փրկարարական ջոկատներն անցել են տարածքների 99 տոկոսով։

«Մենք մտածում ենք, որ հնարավոր է ադրբեջանական կողմը  նախապես հավաքել է  աճյուններն ու հուղարկավորել։ Սպասում ենք, եթե մարդկային գտնվեն, վերադարձնեն մեզ»,- ասաց Հ. Թադևոսյանը։

Զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1488 աճյուն: