Անտեսե՛ք, մոռացե՛ք Նիկոլին, մերժե՛ք նրա կեղծ օրակարգերը ու նա կպարտվի (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանն է

Հայաստանում այսօր չկա իշխանություն. դա գիտենք բոլորս, բայց այդ չեղած իշխանությունը, քանի որ բոլոր լծակներն իր ձեռքում է՝ երկիրը տանում է կործանման: Հայրենիքի պետականության կորստի միտքը սարսափեցնող է, բայց կապիտուլյանտը իր թիմի հետ միասին մեզ ամեն օր տանում է այդ ճանապարհով:

Ու հիմա բոլորիս մտքում մեկ բան է՝ ինչպե՞ս կանգնեցնել երկրի գահավիժումը, ինչպե՞ս կանխել մեր պետականության կորուստը:

Շատերն են ասում, որ իրավիճակից դուրս գալու մեկ լուծում կա, այսօր պետք է մոռանալ, անտեսել Նիկոլին ու լծվել մեր երկրի խնդիրների լուծմանը, մերժել նրա կեղծ օրակարգերը, որ ամեն օր մատուցում է մեզ ու միտումնավոր շեղում կարևոր գործերից: Ու մենք էլ երկիր, բանակ վերականգնելու փոխարեն, զբաղված ենք նրա քայլերը, նրա հնչեցրած հակապետական, անհայրենիք հայտարարությունները վերլուծելով, և արդյունքում կորցնում ենք մեր թանկ ժամանակը:

Մինչդեռ թշնամին ամեն օր պատրաստվում է պատերազմի:

Մանրամասները՝ տեսանյութում