Շիրակի մարզից գերեվարված զինծառայողների ծնողերը վաղ առավոտից փակել են մարզպետարանի մուտքը

«Մեդիապորտի» տեղեկացմամբ, Շիրակի մարզից գերեվարված զինծառայողների ծնողերը վաղ առավոտից փակել են մարզպետարանի մուտքը:

Աշխատակիցները չեն կարողացել ներս մտնել: Մինչ այս պահը մարզպետարանի աշխատանքը դադարեցված է։

Նրանք պահանջում են արագ վերադարձնել իրենց զավակներին, ասում են՝ արդեն հոգնել են իշխանությունների սուտ խոստումներից: