ՊԵԿ որոշ աշխատակիցներ զենք կկրեն․ ԱԺ-ն նախագիծն ընդունեց

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Այդպիսով, ՊԵԿ որոշ աշխատակիցների մարտական զենք կտրամադրվի՝ օպերատիվ ծառայողական խնդիրների լուծման համար:

«Օպերատիվ հետախուզական գործունեության նպատակներն են, ի թիվս այլոց, մաքսանենգության, նաև ՀՀ մաքսային սահմանով տրանսպորտային միջոցների ապօրինի տեղափոխման խափանումն ու բացահայտումը», – ԱԺ-ում ասել էր ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արշակ Գասպարյանը: