Հայրենիքի փրկության շարժման պատվիրակությունը հանդիպում է ՀՀ նախագահի հետ

Հայրենիքի փրկության շարժման պատվիրակությունն այս պահին հանդիպում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։

«Փաստինֆո»-ի հաղորդմաբ` Նախագահի հետ հանդիպմանը մասնակցում են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Հիմա գնում ենք նախագահի հետ հանդիպման, որից հետո պարզ կլինի նախագահի դիրքորոշումը, ինչու է այն փոխվել, և կպատասխանեմ ձեր հարցերին»,- հանդիպումից առաջ ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանցյանը:

Հիշեցնենք, որ Հայրենիքի փրկության շարժումը խիստ մտահոգիչ է  համարել նախագահ Արմեն Սարգսյանի՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին երեկվա հրապարակած դիրքորոշումը,  շարժման ներկակացուցիչները պահանջել էին շտապ հանդիպում ՀՀ նախագահի հետ: