Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի պիկետում է կազմակերպել

Վրաստանի խորհրդարանի մուտքի մոտ, որտեղ լիագումար նիստի օրը ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները և  նրանց կողմնակիցներն օրենսդիր մարմնի պիկետում են կազմակերպել, առավոտվանից կենտրոնացված է ոստիկանությունը, տեղեկացնում է Sputnik -ը:

Պիկետումն սկսվել է 9:00-ից: Յուրաքանչյուր պատգամավորի հայտնվելը հարուցել է պիկետի մասնակիցների բուռն արձագանքը: Բողոքավորները խորհրդարանականներին դիմավորել են վիրավորական բացականչություններով, ինչն արդեն հանգեցրել է ոստիկանության հետ ընդհարման: Մեկ մարդ ձերբակալված է, դա «Միասնական ազգային շարժման» անդամ Բեսո Գազդելիանին է:

Ինչպես ավելի վաղ հայտարարել է ընդդիմությունը, դա բողոքի խաղաղ ակցիա է, որտեղ իրենք մեկ անգամ ևս կհնչեցնեն իրենց պահանջները. արտահերթ ընտրությունների անցկացում և  այսպես կոչված «քաղբանտարկյալների» ազատ արձակում: Ընդդիմության պլաններում են նաև  մարտի 5-ին կառավարական դիվանատան շենքի պիկետումը, մարտի 9-ին՝ բողոքի ակցիա Վրաստանի ներքին գործերի նախարարության մոտ, մարտի 11-ին՝ ակցիա Թբիլիսիի քաղաքային դատարանի մոտ, մարտի 13-ին ընդդիմությունը կրկին հանրահավաքի կգնա խորհրդարանի մոտ Ռուսթավելու պողոտայում: