Իրանք, էն վերևներում միլիոններով փողեր են աշխատում, պարգևավճարներ են ստանում, մեզ էլ մի երկու կոպեկ փող են շպրտում(ձայնագրություն)․ Dejavu

Dejavu թելեգրամ ալիքը հրապարակել է գաղտնի արված ձայնագրություն, որը ինչպես պարզ է դառնում զրույցից, արված է պետական հիմնարկներից մեկում:
Ձայնագրությունը տրամադրողը, չի նշել, թե կոնկրետ որ շրջանի, որ հիմնարկում է տեղի ունենում զրույցը, հնարավոր է այն պատճառով, որպիսզի մարդկանց հարվածի տակ չդնի։
– Ի՞նչ կա, կազմակերպում եք
– Հա, նորմալա, ուղղակի ժողովուրդնա բողոքում,
– Ինչու՞մնա բողոքը,
– Դէ, էրեգ, մի կերպ համոզել ենք, խաբել ենք ասել ենք, կգաք մի կես ժամ կկանգնեք, կնկարենք, կթողնեք, կգնաք ձեր տներով,
– Կամո ջան, դու էլ լավ հասկանում ես, վերևներից թիվ կա, հրաման կա, էկելա, պետք է լռացնենք տանք,
– Հա, իրանք, էն վերևներում միլիոններով փողեր են աշխատում, պարգևավճարներ են ստանում, մեզ էլ մի երկու կոպեկ փող են շպրտում,
– Կամո ջան, էսօր ես ու դու լուծում ենք իմ և քո աշխատանքի հարցը․․․

Ձայնագրությունն՝ այստեղ