Ինչու է դավաճան Նիկոլը ձգտում առավելագույն մարդաշատություն ապահովել իր հանրահավաքում. հավանաբար ուզում է կրկնել Մարտի 1-ը
Բայց մի այլ մասշտաբով…
Այսօր Մարտի 1-ի 13-րդ տարելիցն է, իսկ 13-ը, ինչպես հայտնի է, սովորական թիվ չէ, այլ Սատանայի դյուժինը: Այն ուժերը, որոնք կանգնած են դավաճանի ետևում, թերևս նաև ինքը` Նիկոլը, կարևորում են թվային սիմվոլիկան, խորհրդապաշտությունը, և, հատկապես, 13-ն այդ ուժերի համար սիրելի թիվ է…
Այնուհանդերձ, Նիկոլը պետք է հստակ գիտակցի, որ իրադարձությունները քաղաքացիական բախումների հունով տանելը լինելու է իր վերջը, և ոչ միայն իր…
LIVE.news.am-ին հասած տեղեկությունների համաձայն, Հրազդանում վարչական ողջ ռեսուրուսով մարդկանց հավաքագրում են Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած այսօրվա հանրահավաքի համար:
ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հանրահավաքում հնարավորինս բազմամարդություն ապահովելու գործին են լծվել նաև Կոտայքի մարզպետարանը, Հրազդանի քաղաքապետարանը: Փորձ է արվելու այսօր Երևան բերել դպրոցների և պետական այլ հաստատությունների աշխատակիցներին:
Եղանակն, իհարկե, գործում է Նիկոլի և նրա այսօրվա հանրահավաքի դեմ, ճանապարհների վիճակը, մեղմ ասած, վատ է, միայն Կոտայքի մարզում առավոտյան արդեն 2 վթար է գրանցվել, որոնց հետևանքով` 4 վիրավոր ու մեկ զոհ (ցավոք, ողբերգական ավտովթարից վախճանվել է Ջրվեժ համայնքի հոգևոր հովիվ Տեր Կյուրեղ քահանա Տալյանը), բայց Նիկոլի ու վերոնշյալ գործին լծված անձանց համար մարդկային կյանքը կամ կյանքերն արդյոք նշանակություն ունե՞ն…
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացրել է, որ մարտի 1-ին, ժամը 09։30-ի դրությամբ Բաղրամյանի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Բերդի տարածաշրջաններում ձյուն է տեղում, առատ ձյուն է Դիլիջանի ոլորաններին, Արթիկի տարածաշրջանում և Ապարան-Նիգավան ավտոճանապարհին բուք է։
Ոստիկանությունն էլ, իր հերթին, զգուշացրել է. «Հարգելի վարորդներ, զգուշացնում ենք, որ Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի և Լոռու մարզերում տեղումներ են ձյան տեսքով, ինչը հավելյալ խոչընդոտներ է ստեղծում երթևեկության համար»:
«Հաշվի առնելով վերը նշվածը, հորդորում ենք մեքենան վարել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»,- նշված է ՃՈ հաղորդագրության մեջ:
Այնուհանդերձ, ինչպես Ճանապարհային ոստիկանությունը, այնպես էլ ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը վարորդներին չեն հորդորել ավտոմեքենաները վարել միայն ծայրահեղ կամ խիստ անհրաժեշտության դեպքում: Հավանաբար համարձակությունը չի բավականացրել, վախեցել են Նիկոլի զայրույթից…
Ավելի վաղ «Dejavu» թելեգրամ- ալիքը հրապարակել է տեսանյութեր, որոնցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ներկայացած երիտասարդը հարցուփորձ է անում գյուղապետերին` արդյոք գնալո՞ւ են մարտի 1-ի հանրահավաքին, քանի՞ մարդ են բերելու և այլն:
Հիշեցնելով, որ իշխանությունները և, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ին հանրահավաք են կազմակերպում` ցույց տալու, թե իբր մարդիկ կան, որ իրեն աջակցում են, «Dejavu»-ն գրել է.
«Գործադրվել է պետական ողջ ռեսուրսը իր ամեն ինչով: Այսօր կհրապարակենք հեռախոսազրույցներ որտեղից պարզ է դառնում թե ինչ կարգի կազմկերպած է լինելու մարտիմեկյան «Նիկոլի» միտինգը, որի հույսը մնացել է մանր-մունր պաշտոնյաներին սպառնալով կամ ինչոր բան խոստանալով ստիպել մարդկանց գլխաքանակ ապահովել:
Առաջին «հերոսն է» Պետրոսյան Հունանը, որը Մեղրաշենի Գյուղապետն է:
Գյուղապետ Հունանին խոստացել են, որ եղբորը կնշանակեն Արթիկի միլպետ: Բարի դիտում:)
Երկրորդ «հերոսը» Արմեն Հարությունյանն է, Լոռու մարզպետի խորհրդականը, որը ՔՊ-ական ներկայացած երիտասարդին հավաստիացնում է, որ «…դպրոցները, նորմալա, նորմալ թիվ կլինի»: Բարի դիտում:)
Հաջորդ «հերոսը» Արսեն Պետրոսյանն է, Էջմիածնի քաղաքապետի տեղակալը, նա ևս հավաստիացնում է ՔՊ-ական ներկայացած երիտասարդին, որ ամեն բան կարգին կլինի, մարդկանց քանակը կապահովվի»:
Հավելենք, որ պատասխանելով հարցին, թե Փաշինյանի երթին մարդ բերելու հարցում արդյո՞ք ունեն տրանսպորտի խնդիր, Արսեն Պետրոսյանն ասել է.
«Պրինցիպի ես տրանսպորտի պահով շատ բան չեմ արել, հիմնականում մարդկանց ասել եմ իրենց մեքենաներով գան, որ հետո պոզ ու պոչ չկպցնեն, ասեն վարչական ռեսուրս կիրառին, ավտոբուսները լցրին բերին զոռով։ Էդպես ասել եմ ինչքան կարաք շատ ավտոներով ու հետներդ մարդ բերեք։ Իսկ մնացածին ասել եմ հավաքվեն հրապարակում, հարցերը սաղ լուծված ա»:
Լոռու մարզպետի խորհրդական Արմեն Հարությունյանը ՔՊ գրասենյակի աշխատակից ներկայացած անձին պատմել է, թե ինչպես են Փաշինյանի հրավիրած հանրահավաքին «մարդաքանակ» ապահովելու: Ստացվում է, որ մարզի դպրոցների տնօրենները հոգեբանական ճնշման կամ յուրօրինակ ահաբեկչության են ենթարկվելու, եթե, իհարկե, արդեն չեն ենթարկվել: Ահա մի հատված Արմեն Հարությունյանի հետ զրույցից .
Ա. Հ. «Մարզում էսօր սաղ օրը աշխատել ենք, զանգերով, հանդիպումներով, մարդկանց վոպշեմ քանակ ենք ապահովում…»:
-«Հասկացա: Իսկ, Արմեն ջան, ի՞նչ խնդիր կա, տրանսպորտ, բան պետք ա՞ տեղաշարժը ապահովելու համար»:
Ա. Հ. «Հա, էսօր կակռազ նոր էդ էի մտածում էլի, որ էս մեր խոսք տվածները որ օպշի որ գան, ոնց որ կարող ա մենք տրանսպորտի խնդիր ունենանք, բայց լավ ա, որ տրանսպորտը պայմանավորված ա»…
-«Իսկ մոտավորապես ի՞նչ թիվ է, Արմեն ջան, ի՞նչ թվի մասին է խոսքը գնում»:
Ա. Հ. «Այ, թիվը չեմ կարա ասեմ, ըսաղ մշակման մեջ է էլի… Ճիշտն ասած, լիովին ինֆորմացիան չեմ տիրապետում, ոնց որ իմ մոտ չի կուտակվում էդ ինֆորմացիան, ես հմի դպրոցների հարցով եմ զբաղվում, դպրոցները նորմալ թիվ ա»։
Անդրադառնալով նույն նպատակով մարդկանց հավաքագրելուն ու հղում կատարելով Mediaport-ի վրա, Ֆեյսբուքի օգտատերերից Ռաֆայել Վարդանյանն (Rafayel Vardanyan) իր ֆեյսբուքյան էջում երեկ գրել է.
«Արթիկում այս պահին Փաշինյանի հանրահավաքի համար 10.000 դրամով մարդիկ է հավաքում Արսեն Կիկոյանը, ով ավելի հայտնի է Կլոր խանութի Արսեն անունով:
Mediaport-ի տեղեկություններով` նա խոստացել է Արթիկից 200 մարդ բերել Երևան։
Բացի գումարից, Կիկոյանը արթիկցիներին տրամադրում է նաև սնունդ, ծխախոտ և անվճար տրանսպորտ՝ Երևան հասնելու համար»:
Եվս մեկ մեջբերում Ռաֆայել Վարդանյանի ֆեյսբուքյան էջից.
«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը 20.000 դրամ և տրասնպորտ է հատկացնում Արցախից Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին մարդիկ բերելու համար։
Այս պահին Մարտակերտում գործընթացը համակարգում է Արցախի նախագահի մերձավոր Ալեքսեյ Բալայանը։
Հանձնարարված է 1000 մարդ հավաքել»:
Նշելով, որ Սուրեն Պապիկյանի հայրն իր խանութից պարտքով սնունդ տարած ստեփանավանցիներից պահանեջել է կամ հենց փետրվարի 28-ին վերադարձնել պարտքը, կամ գնալ Փաշինյանի այսօրվա հանրահավաքին, «Ֆեյսբուք»-ի օգտատերերից Սոֆյա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում երեկ գրել է.
«ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հորը պատկանող մսի խանութի հաճախորդներին ստիպում են մասնակցել վաղը կայանալիք հանրահավաքին:
Ստեփանավանի Բաղրամյան փողոցի վրա գտնվող մսի խանութի հաճախորդներին, որոնք առանց գումար վճարելու միս են գնել (նիսյա), պարտադրում են կամ անմիջապես մարել իրենց պարտքերը, կամ վաղը մասնակցել Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին: Պապիկյանը հայրը խոստացել է լուծել տրանսպորտի հարցը։
Նշենք, որ խանութն աշխատացնում է անձամբ Սուրեն Պապիկյանի հայրը»:
Տեղեկացնելով, որ Արագածոտնի մարզպետը փետրվարի 28-ի կեսօրից իր մոտ է կանչում հայմայնքների ղեկավարներին, գյուղապետերին, մարզի դպրոցների տնօրեններին և սպառնալիքների միջոցով պահանջում մարդիկ տանել Նիկոլ Փաշինյանի այսօրվա հանրահավաքին, Mediaport-ը երեկ հայտնեց, որ իր տեսախցիկը ֆիքսել է «մարզպետարանի շենքում տիրող եռուզեռը. շենքի ներսում գումար, բենզին և ավտոբուսներ են հատկանացնում Փաշինյանի հանրահավաքին մարդկանց տանելու համար։
Նույն վիճակն է նաև մյուս բոլոր մարզերում: Ամբողջ իշխանությունը լծված է վարչական ռեսուրսով մարդկանց հանրահավաքի բերելու գործին»:
Արթուր Հովհաննիսյան