Նիկոլը նոր Մարտի մեկ է ուզում

Երեկ երեկոյան Նիկոլ Փաշինյանը  մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքի կոչ արեց։ Փաստորեն, 2008 թ․ մարտիմեկյան հայտնի իրադարձություններից 13 տարի անց, նույն անձի մոտ դարձյալ առկա է երկփեղկված հասարակության ճգնաժամը խորացնելու, քաղաքացիական բախումներ հրահրելու միտում և «պատրաստակամություն»՝ այս անգամ պետության ղեկավարի դերում, բայց կրկին պետության, պետականության և  ՀՀ քաղաքացիների դեմ ․․․

LIVEnews.am կայքի հավաստի աղբյուրները հայտնում են, որ երեկ ՀՀ վարչապետի պաշտոնին հայտնված անձը իր մոտ է հրավիրել իր իշխանության «հենասյուներ» դարձած օլիգարխներ Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո), Գուրգեն Արսենյանին (Լեքսուս Գուգո) և Խաչատուր Սուքիասյանին (Գռզո)։ Վերջիններիս Փաշինյանը պատվիրել է ապահովել մարտիմեկյան իր հանրահավաքի բազմամարդությունը, ինչին ի պատասխան նրանք խոստացել են «տիեզերական մասշտաբի» բազմություն հավաքել Հրապարակում։

Այնուհետև վարչապետը հանդիպել է իրեն «աջակցող» մյուս օլիգարխ- ձեռներեցներին՝ նույն պահանջով․ Սասի Արտակը, Բուռնաշը, Վիվառոյի Վիգենը, Սպայկայի Դավիթը, Լեդի Հակոբը նույնպես իրենց աշխատակիցներին վաղը կուղղորդեն Հանրապետության հրապարակ։

Փաշինյանի հանդիպումները, սակայն, այսքանով չեն ավարտվում։  LIVEnews.am-ին հայտնի դարձավ, որ վարչապետը հանդիպել է նաև Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի և Անդրանիկ Քոչարյանի հետ՝ նույն պահանջով՝ ապահովել հրապարակի բազմամարդությունը։

ԱԱԾ և ՀՀ Ոստիկանության աշխատակիցներին նույնպես կարգադրություն է արվել հանրահավաքին ներկայանալ քաղաքացիական հագուստով՝ ապահովելով ոչ միայն երթի բազմամարդությունը․․․

Նշենք, որ ի պաշտոնե թե՛ պաշտպանության նախարարը, թե՛ ուժային կառույցների ղոկավարները իրավունք չունեն մասնակցելու Փաշինյանի բեմադրությանը։

Կոչ ենք անում ՀՀ Ոստիկանապետին, ԱԱԾ պետին և գլխավոր դատախազին չկատարել բռնի ուժով հրապարակ բերված մարդկանց թիկունքում թաքնված բռնապետի հակասահմանադրական, ապօրինի հրամանները։

Հարգե՛ք ձեր ուսադիրները, թույլ մի տվեք երկրորդ մարտիմեկյան ողբերգության տեղի ունենալը։