Արմեն Աբազյանը գլուխ է գովացել մոսկովյան բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապերով՝ նշելով նաև մարդկանց անուններ, ում տեսել է միայն հեռուստացույցով. Գաբրիելյանով

Ռուսաստանաբնակ մեդիամենեջեր Արամ Գաբրիլյանը հաղորդում է

«Ինչպես պատմում են իմ աղբյուրները, Փաշինյանի կողմից մշակվել է խաղի սխեմա և ԱԱԾ տնօրեն Աբազյանի օգնությամբ Օնիկ Գասպարյանի վրա ճնշում գործադրելու ծրագիր։ Ծրագիրը խորամանկ չէ, բայց նախատեսված է հայկական մենթալիտետի համար։

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը ընդդիմության և գեներալների հետ շփումների ժամանակ գլուխ է գովացել մոսկովյան բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապերով՝ նշելով նաև մարդկանց անուններ, ում տեսել է միայն հեռուստացույցով։ Արմեն Աբազյանն ասել է, թե չի կարելի հեռացնել Փաշինյանին, քանի որ Մոսկվան դժգոհ կմնա։ Առանց անգամ հասկանալու, որ նրա Մոսկվայի գործընկերները ամեն ինչ գիտեն իր մասին, և՛ այն որ նա առանց Ռուսաստանի միջնորդության փորձել է խաղալ Ադրբեջանի հետ, և՛ իր դեպի արևմուտք կողմնորոշում ունեցող օլիգարխ Գռզոի հետ ֆինանսական հարաբերությունների մասին։

Մոսկվայում չեն սիրում, երբ սեփական ինտրիգներում կամ ֆինանսական գործերում օգտագործում են հնչեղ ազգանուններ։ Մոսկվան պաշտոնական դիրքորոշում է հայտնել՝ ինչ տեղի է ունենում Երևանում, Հայաստանի ներքին գործն է։ Վերջ։ Թեման փակ է»,- գրել է Գաբրեիլյանովը: