ՌԴ նախագահի կայքում նշված չէ, որ նա աջակցություն է հայտնել Փաշինյանին. Հայաստանի կառավարության կայքը կեղծի՞ք է տարածում (լուսանկար)

Կրեմլի պաշտոնական կայքում ոչ մի բառ չկա Հայաստանի իբր «օրինական իշխանությանը» աջակցելու մասին:

«Պուտինը կողմ է արտահայտվել Հայաստանում կարգուկանոնի և հանդարտության պահպանմանը, օրենքի շրջանակներում իրավիճակի կարգավորմանը։ Ռուսաստանի ղեկավարը նաև կոչ է արել բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել»,-նշված է ՌԴ նախագահի կայքում:

Ըստ արարողակարգի, չհամաձայնեցված հայտարարություններում յուրաքանչյուր կողմ ներկայացնում է իր երկրի ղեկավարի խոսքը: Իսկ այն, որ Հայաստանի կառավարության կայքը ՌԴ նախագահին վերագրել է միտք, որը չկա նրա պաշտոնական կայքում հիմք է ենթադրելու, որ այն պարզապես կեղծիք է: