Ոստիկանական նոր ուժեր են բերվում ԱԺ տարածք. Խորհրդարանի դարպասներից ներս փշալարեր կան

Ոստիկանական նոր ուժեր են բերվում Ազգային ժողովի տարածք: Ոստիկանները շղթա կազմած շրջապատել են խորհրդարանի շենքը, անգամ փշալարեր են բերվել Ազգային ժողովի տարածք:

Քաղաքացիները երթով շարժվել են Բաղրամյան պողոտա և ԱԺ-ի շենքի մոտ բարիկադներ են տեղադրվել ու մտադիր են գիշերել այստեղ:

Բաղրամյան պողոտայում վրաններ են տեղադրվել։