Ցուցաբերել զգոնություն և զսպվածություն, չտրվել սադրանքների. Ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունն ապահովում է հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը՝ իր գործառույթներին համապատասխան:

«Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ ոստիկանությունը բոլորին հորդորում է խստագույնս պահպանել հասարակական կարգը, ցուցաբերել զգոնություն և զսպվածություն, չտրվել տարաբնույթ սադրանքների»,- նշված է ոստիկանության տարածած հայտարարության մեջ։