«Նիկո՛լ, դավաճան». մետրոն կաթվածահար է

Վաղ առավոտից մեկնարկել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաները։ Քաղաքացիները խոստանում են «օր ու արև չտալ» Նիկոլ Փաշինյանին։

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները կաթվածահար են արել մետրոյի աշխատանքը։ «Նիկոլ, դավաճան» վանկարկելով՝ նրանք որևէ կերպ թույլ չեն տալիս, որ մետրոյի դռները փակվեն, և այն շարժվի։

Թեև տարածքում ոստիկաններ կան, բայց և այնպես, նրանք չեն կարողանում քաղաքացիներին ստիպել, որպեսզի նրանք չխոչընդոտեն մետրոյի աշխատանքները։

«Նիկոլ, մարդ չես դու, արա»,- հայտարարում են քաղաքացիները, ապա կրկին վանկարկում՝ «Նիկոլ, դավաճան»։