Ռուսաստանի Պետդումայից պատասխանեցին դավաճան Նիկոլին

ՌԴ Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղական Վիկտոր Զավարզինը անդրադառնալով  Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողի այն հայտարարությանը, թե վերջին արցախյան պատերազմի ժամանակ  «կրակած «Իսկանդերը» չի պայթել» կամ «պայթել է տասը տոկոսով», վերջինիս մեղադրել է ստախոսության մեջ… Զավարզինը նշել է, որ այսպիսի հայտարարություններով, ինչպես նաև հայ ժողովրդին և զինվորականներին մեղադրելով՝ Նիկոլը փորձում է ապացուցել, որ ինքը մեղավոր չէ պարտության համար…

Սա դեռ սկիզբն է… Մոսկվան, որի համար իր ռազմարդյունաբերական համալիրը համարվում է իր հպարտությունը, թույլ չի տա, որ Նիկոլի նմանը վարկաբեկի ռուսական զինտեխնիկան…

Ի դեպ, մեկը ազգադավին հուշի, որ «Իսկանդեր»-ը 80-ականների զինտեխնիկա չէ… Այն սկսել է արտադրվել 2006 թ-ից…

Հ.Գ. Իլհամի կողմից նվաստացված, նսեմացված ու ամեն օր ծաղրուծանակի ենթարկող Նիկոլը շարունակում է պատերազմում պարտություն կրելու մեղավորների փնտրտուքը… Հիմա էլ հերթը հասավ «Իսկանդեր»-ին…

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից