Սենոր Հասրաթյանն արձագանքել է «Իսկանդերի» մասին վարչապետի հայտարարությանը

Արցախի ՊԲ նախկին խոսնակ  Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վարչապետի աթոռն զբաղեցնողն ասում է.

-«Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով:

Լրագրողի աթոռն զբաղեցնողը հետաքրքրվում է՝

-Այդպե՞ս էլ է լինում…

Վարչապետի աթոռն զբաղեցնողը պատասխանում է.

-Չգիտեմ:

Լրագրողի աթոռն զբաղեցնողը եզրափակում է՝

-Հետաքրքիր նորություն էր:

Տպավորություն է, որ վարչապետի և լրագրողի աթոռներն զբաղեցնող զրուցակիցները՝ չիմանալով, թե ինչի մասին են խոսում, այդուհանդերձ, իրենց պատկերացմամբ, հանրագումարում ունենում են «հետաքրքիր նորություննով» հագեցված «երկխոսություն…»: Իսկ լսարանն ունենում է այն, ինչ ունի այսօր…»: