Փաշինյանի հրաժարականը պահանջողները հասան ոստիկանություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող Հայրենիքի փրկության շարժման մասնակիցներն ու այլ քաղաքացիները քիչ առաջ հասան ոստիկանության շենք։ Շարժման վարչապետի միասնական  թեկնածու Վազգեն Մանուկյանը, ապա մյուս անդամները նախ ծաղիկներ խոնարհեցին  Արամ Մանուկյանի կիսանդրու առաջ։

Նախօրեին շարժման համակարգողները հայտարարել էին, որ  Փաշինյանի հրաժարականը պահանջողները երթով գնալու են  դեպի դատախազություն և ոստիկանություն։