Ավանի փոխթաղապետը կազատվի աշխատանքից

Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանը հերթական անգամ հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Պողոսյանը, ով նաև Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է դրսևորել է հանրային գործչին ոչ վայել պահվածք։

Ավանի փոխթաղապետի լկտի պահվածքը ֆեյսբուք սոցիալական ցանցում առաջացրել է բազմաթիվ օգտատերերի զայրույթը։ Irakanum.am-ն է գրում, նշելով, որ այս օրերին հիվանդության պատճառով արձակուրդում գտնվող Պողոսյանն այլևս աշխատանքի չի վերադառնա։ Կայքի աղբյուրների փոխանցմամբ, վաղը Պողոսյանի դրսևորած վարքագիծը կդառնա ոչ միայն թաղապետարանում, այլև՝ քաղաքապետարանում քննարկման թեմա։ Գրառումից արդեն տեղյակ է թաղապետը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ Ներսես Պողոսյանը վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել Դադիվանքի վանահոր նկատմամբ։ Դրանից առաջ էլ ամենօրյա ռեժիմով ագրեսիվ սպառնալիքներով ու պառակտիչ քարոզով գրառումներ էր անում ընդիմադիր ուժերի վերաբերյալ