Կառավարական ամառանոցի մոտ օղու շշեր դնելու համար բերման են ենթարկվել ՀՀԿ ԵԿ մի շարք անդամներ

«Ոստիկանները բառիս բուն իմաստով հարձակվում են ֆլեշմոբի մասնակիցների վրա»,- գրել է ՀՀԿ երիտասարդական թևի ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նշենք, որ երիտասարդներն այսօր «Աջակցություն անբարոյականին» խորագրով ֆլեշմոբ էին անում՝ Նիկոլ Փաշինյանի համար օղի թողնելով կառավարական ամառանոցի դարպասների մոտ: