Չի բացառվում, որ Թուրքիայի ջանքերով թե՛ ՆԱՏՕ-ում, թե՛ ՀԱՊԿ-ում լուրջ վերադասավորումներ սկսվեն․ փորձագետ

Թուրքիան այսօր իրեն ամբողջությամբ ներշնչել է, որ թյուրքական աշխարհի լիդերն է։ Թուրքիայի իշխանական փորձագիտական շրջանակները սկսել են շրջանառել թյուրքական միասնական ռազմական ուժ ստեղծելու գաղափարը։ Նրանց հիմնական նպատակը ոչ թե ռազմական կառույցի ստեղծումն է, այլ աշխարհին, կամ խաղացող երկրներին ցույց տալ, որ չեն ստեղծում պանթուրքիզմ, պարզապես ռազմական ալյանս են ստեղծում։ Իսկ իրականում այդ ռազմական համագործակցությունը , կամ միասնական ռազմական միավորը լինելու պանթուրքիզմի ստեղծման առաջին քայլը։ Այնպես է, որ չի բացառվում Թուրքիայի , այսպես ասած, ջանքերով թե՛ ՆԱՏՕ-ում, թե՛ ՀԱՊԿ-ում լուրջ վերադասավորումներ սկսվեն և պարարտ հող լինի թյուրքալեզու համարվող պետությունների դուրս գալը երկու ռազմական դաշինքներից։ Էրդողանը շլացել է վերջին տարիների ռազմական հաջողություններից թե՛ Սիրիայում, թե՛ Իրաքում, և թե՛ Արցախում։

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից։