Թուրքական համաշխարհային օդերևութաբանական ֆորումում Էրդողանը խոսել է հայկական բանակի՝ «խաղաղ բնակիչների» վրա գրոհելու մասին

Թուրքական համաշխարհային օդերևութաբանական ֆորումին ողջույնի խոսք է հղել Էրդողանը, որը բացարձակ կապ չունի թեմայի հետ։

Ֆորումին մասնակցում են Ղազախստանը, Կիրգիզստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը , Հյուսիսային Կիպրոսը , ինչպես նաև Ադրբեջանը։ Ադրբեջանը մասնակցում է վարչապետի մակարդակով։

Այսպիսով Էրդողանը խոսել է թյուրքալեզու երկրների միասնության կարևորության մասին և խոսել այդ միասնության հաջողության մասին, որը , ըստ Էրդողանի, գրանցվել է «Լեռնային Ղարաբաղում»։

«Մենք, որպես թյուրքական աշխարհ, անցյալում ենք թողել այն ցավը, որը պատճառել է կորոնավիրուսի համաճարակը: Միևնույն ժամանակ, մենք տեսանք Լեռնային Ղարաբաղի ազատագրումը և դրա ուրախությունը։ Մեր հայրենիքը կրկին մեր սրտերում 30 տարվա օկուպացիայից հետո

Անցյալ տարի Ադրբեջանն ու Հայաստանը վեց շաբաթ պատերազմեցին։ Հայկական բանակը սկսեց գրոհներ խաղաղ բնակիչների և ադրբեջանական ուժերի վրա և խախտեց հրադադարի ռեժիմի պահպանման մի քանի պայմանագրեր:

Հակամարտության ընթացքում Ադրբեջանը հայկական օկուպացիայից ազատագրեց մի քանի քաղաքներ և գրեթե 300 բնակավայրեր և գյուղեր:

Երկու երկրները նոյեմբերի 10-ին ստորագրեցին Ռուսաստանի միջնորդությամբ պայմանագիր՝ դադարեցնել մարտերը և աշխատել համապարփակ բանաձևի ուղղությամբ:

Հենց այստեղ պետք է խոսեմ մեր միասնության մասին և անհրաժեշտ է հետագայում ավելի խորացնել համագործակցությունը թյուրքական աշխարհի միջև։ Այն թյուրքական աշխարհի , որը խոսում է նույն լեզվով, դավանում է նույն կրոնին, ունի ընդհանուր պատմություն, մշակույթ և քաղաքակրթություն»,- ասել է Էրդողանը։

Ռազմական փորձագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից։