Կանցնի որոշ ժամանակ, թուրքերը կանոնավոր կմտնեն Երևան, դրոշ կտեղադրեն և ընդմիշտ կփակեն Անդրկովկասի խնդիրը

Старше Эдды թելեգրամյան ալիքը գրում է.

«Երբ ես Հայաստանում էի, այցելեցի Դավիթ Բեկ գյուղ: Ես նշեցի մոտս, որ տեղի աշխարհազորայինները կարողացել են հետ մղել Ադրբեջանի զինված ուժերի հարձակումը և ոչնչացրել են գյուղ մուտք գործած դիվերսիոն և հետախուզական խմբերին: Այժմ այնտեղ չկա կենտրոնական իշխանություն. Հայաստանի զինված ուժերի աշխարհազորայինները և փոքրաթիվ զինծառայողներ շարունակում են իրենց ուժերով ամրացնել այս բնակավայրը, որը և՛ հիանալի հենակետ է հարձակման համար, և՛ պաշտպանության առանցքային կետ:

Ես Երևանում պատմեցի այս գյուղի խնդիրների մասին, լսեցի խոսքեր, թե՝ անպայման կօգնենք: Բայց ինչպես պարզվեց՝ սայլը տեղից չի շարժվել: Շատ ավելի հեշտ և հաճելի է զրուցել քաղաքականության մասին և սպասել, որ մեկ ուրիշը կզբաղվի խնդիրների լուծմամբ: Կենտրոնական իշխանությունների ուշադրությունը հրավիրելը, ինչպես ասացի՝ անօգուտ է: Բանավոր՝ օրալ համաձայնությունների վարպետ Փաշինյանը զբաղված է շատ ավելի կարևոր գործերով: Բայց ինձ զարմացնում է, որ այն մարդիկ, ովքեր սեփական ուժերով կարող էին լուծել Դավիթ Բեկի խնդիրը, շարունակում են խորհել, թե դրանից ի՞նչ օգուտ կքաղեն անձամբ իրենք. այլ  բացատրություն պարզապես չեմ կարողանում գտնել:

Եվ ես տպավորություն եմ ստանում, թե Հայաստանին էլ ոչ ոք չի օգնի: Կանցնի որոշ ժամանակ, թուրքերը կանոնավոր կերպով կմտնեն Երևան, դրոշ կտեղադրեն և ընդմիշտ կփակեն Անդրկովկասի խնդիրը: Ճիշտ այդպես, ինչ-որ ժամանակ նրանք լուծեցին Կոստանդնուպոլսի խնդիրը: 300 000-անոց քաղաքը նստած նայում էր, թե ինչպես մի խեղճ բուռ քաջեր շարունակում են պաշտպանել Երկրորդ Հռոմը: Նայել են և հավանաբար խորհուրդ տվել, թե ինչպես ավելի գործեն: Առանց ձեր մատը մատին խփելու»:

Թարգմանությունը՝ LIVEnews.am-ի