Ցավից երկնած արվեստ (տեսանյութ)

«Սրտի խոսք» հաղորդաշարի հյուրը միջազգային փառատոների բազմակի գլխավոր մրցանակակիր, երգահան-երգչուհի Լիլիթ Յանն է

Պատերազմն ատելության, ցավի, կորստի մեջ, խրամատում երկնեց արվեստ:

Թիկունքն ուրիշ է, այստեղ ցավը, կարոտն ու տառապանքն ուրիշ երանգ ունեն:

Շատերը լռեցին, սակայն ասելիքը շատ է, կուտակված զգացումներն անշուշտ մի օր կպայթեն ռումբի նման, կինոյի, պոեզիայի, երաժշտության, կտավի տեսքով:

Նրա ձայնն առավոտի բույր ունի, երանգները լուսնաշաղախված գիշերվա զովություն, կարոտի պահին էլ՝ ցավին բալասան:

Գիտեմ հաստատ՝ դու նորից կծաղկես,

Մեր սուրբ երկիր, մեր լուսե հայրենիք…

Մանրամասները՝ տեսանյութում