Խոսքը չի գնում միայն խաբված լինելու մասին, այստեղ շատ ավելի զզվելի բան կա

Վարազդատ Կարապետյանի՝ սեփական դիմումի համաձայն հեռանալը հերթական հրաժարականի հարց չէ: Չմոռանանք, որ այս մարդը, ադեկվատ վարքագիծ ունենալով, մեկ էլ մի գեղեցիկ օր տարածել էր Աշոտիկի՝ հերոսաբար կռիվ տալու մասին կասկածելի տեղեկությունն  ու խայտառակ էր եղել: Վստահ եմ, որ Կարապետյանն անկեղծ հավատացել էր տարածելուց առաջ  ու շատ ավելի ուշ հասկացավ, թե ինչպես են իրեն հիմարացրել և չկարողացավ հաշտվել այդ ամենի հետ:

Ընդ որում, խոսքը չի գնում միայն խաբված լինելու մասին, այստեղ շատ ավելի զզվելի բան կա, որը յուրաքանչյուր նորմալ մարդու հունից կհաներ:

Ըստ օդում կախված լուրերի՝ իրոք նման «հերոսական» օպերացիա պլանավորվում էր իրականացնել, որտեղ Աշոտիկը պիտի Աքիլեսի դերում լիներ: Սակայն քննարկվող լուրերի համաձայն` խայտառակ ավարտ է ունեցել այդ բեմականացումն ու 40 հայորդի է զոհվել դրա արդյունքում:

Այս մասին շատ ավելի մանրամասն գիտեն իջևանցիները, քանզի կորուստների մեծ մասը հենց Իջևանից է եղել:

Ցավով եմ գրում այս տողերը, սակայն դառը փորձը ցույց է տալիս, որ այս սրբապիղծների դեպքում ոչնչից զարմանալ պետք չէ:

Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից