Ինչո՞ւ էր, ի վերջո, Սերժ Սարգսյանը սխալ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Ռեֆորմիստներ» կուսակցության խորհրդի անդամ Նատալյա Սաղիյանը

Երեկ «Արմնյուզի» եթերով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խոսելով 2018 թ.  իրադարձությունների մասին՝ շատ փակագծեր բացեց ու պարզաբանեց, թե ինչ էր տեղի ունեցել իշխանափոխության օրերին։ Նա փաստեց, որ իշխանությունը հանձնել է ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ այն ժամանակվա առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանին, ինչպես պահանջում է ՀՀ Սահմանադրությունը։ Բայց ինչպե՞ս և ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը հայտնվեց վարչապետի աթոռին։ Ի՞նչ արտաքին ուժերի մասին էր խոսում Սերժ Սարգսյանը՝ նշելով, թե այդ ուժերն են իշխանության բերել քայլողներին և նրանց ցուցել իրենց հետագա քայլերը։

Անդրադարձանք նաև վերջին տարիների ընթացքում արցախյան խնդրի կարգավորման շուրջ զարգացումներին, որոնց վերաբերյալ ևս խոսեց երրորդ նախագահը։ Ի՞նչ է դրված եղել բանակցությունների սեղանին, և իսկապե՞ս այս իշխանությունները հատուկ պատերազմ հրահրեցին՝ ձախողելով բանակցությունները։

Այսօր որքանո՞վ է հնարավոր լուծել Արցախի կարգավիճակի հարցը և արդյո՞ք օրակարգում ընդհանրապես նման հարց կա, թե ինչպես հայտարարում է Ալիևը՝ Արցախի խնդիրը փակված է Հայաստանի պարտությամբ և ադրբեջանցի փախստականներով Արցախի Հայաստանին մնացած տարածքները տարաբնակեցնելով։

Մանրամասները՝ տեսանյութում