Քննարկվել է Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հնարավորությունները

Փետրվարի 11-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է արտահանումներով  զբաղվող իրանական «Exe Start Out» ընկերության կառավարիչների խորհրդի նախագահ Համիդ Ռեզա Բոնյադիին, ընկերության տնօրեն Հաջար Սաիդինեժադին և ընկերության այլ պատասխանատուների։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների ներկա վիճակին, զարգացման հնարավորություններին և «Exe Start Out» ընկերության կողմից Հայաստանում  ներկայացուցչության հիմնադրմանը վերաբերող հարցեր։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել «Exe Start Out» ընկերության ներկայացուցիչների այցը Հայաստան՝ տեղում տնտեսական ծրագերի քննարկման նպատակով։