Հայաստանի տարածքում ուժեղ երկրաշարժ է գրանցվել

Հայաստանի տարածքում Երևանի ժամանակով 15:29-ին երկրաշարժ է գրանցվել:  Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքը տեղեկացնում է, որ երկրաշարժի էպիկենտոնը Երևանից 12 կմ հարավ է:

Երկրաշարժը եղել է 2 կմ խորությամբ օջախով՝ 4.7 մագնիտուդ ուժգնությամբ: