Լիբանանահայ Մարալ Նաճարեանն ազատվել է ադրբեջանական գերությունից

Լիբանանի միջազգային կարմիր խաչի օգնությամբ Մարալ Նաճարեանը վերադարձել է ադրբեջանական գերությունից։ Այս մասին հայտնել են Մարալի հարազատները։

Հիշեցնենք, որ Մարալը գերեվարվել էր նոյեմբերի 10-ին՝ Բերձորում, ուր մեկնել էր անձնական իրերը վերցնելու։

Եվրադատարանը հաստատել էր, որ Մարալը գտնվում է Ադրբեջանում՝ որպես գերի։

Հավելենք, որ Մարալ Նաճարեանը երկքաղաքացի է՝ Լիբանանի և Հայաստանի։