Վլադիկավկազում գազի պայթյունից ամբողջովին ավերվել է սուպերմարկետի շենքը

Գազի պայթյունն ամբողջովին ավերել է «Մագնիտ» սուպերմարկետի շենքը Վլադիկավկազի հյուսիս-արևմուտքում: Այդ մասին հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը։

«Նախնական տվյալներով՝ գազի պայթյունի հետևանքով Գագկաևի փողոցում ամբողջությամբ ավերվել է «Մագնիտ» սուպերմարկետի երեքհարկանի շենքը: Նախնական տվյալներով՝ ներսում եղել է միայն պահակը, նա զոհվել է»,-ասել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ պայթյունի պատճառով վնասվել են մերձակայքում գտնվող բնակելի տների ապակիները, ոչ ոք չի տուժել:

Հնարավոր է՝ տուժածներ կան:

Աղբյուրը «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ պաթյունի պատճառը կարող էր լինել գազի սարքավորման վնասվածքը: Խանութի շենքում այցելուներ չեն եղել:

«Խանութն աշխատում է 09:00-ից: Ներսում եղել է միայն պահակը և, հնարավոր է, վաճառողներից մեկը, դա այժմ պարզվում է: Նրանց ավերակների տակ գտնել չի հաջողվել, հնարավոր է՝ զոհվել են»,-ասել է աղբյուրը: