ԱԱԾ հաղորդագրության մասին
- Հաշվի առնելով, որ ՀՀ-ում դեռ անհիմն կերպով շարունակում է գործել ռազմական դրության իրավական ռեժիմը, ապա հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը՝ ցանկացած սահմանափակում պիտի ամրագրվի իրավական ակտով, այս պարագայում ՀՀ կառավարության 27 սեպտեմբերի 2020 թվականի N 1586-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու միջոցով։
- Տարընթերցման տեղիք են տալիս հայտարարության մեջ առկա մի շարք արտահայտություններ, որոնք ձևակերպված չեն բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա լրագրողներին դրա հետ համատեղելու իրենց վարքագիծը։
- Հայտարարությունն անտրամաբանական և հակաիրավական է նաև այն համատեքստում, որ 2020 թվականի նոյեմբերի 20-ին, ՀՀ ՍԴ-ն կայացրել է աշխատակարգային որոշում, որով մինչև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա գործի դատաքննության ավարտը կասեցրել է «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 27-ի թիվ 1586-Ն որոշման հավելվածի 9.1 և 9.2 կետերի գործողությունը, որոնցով սահմանափակվում էր ԶԼՄ իրավունքները։
- «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի համաձայն սահմանափակումներ մտցնելու իրավունք ունի բացառապես ՀՀ կառավարությունը, և ԱԱԾ-ն, հատկապես ԱԱԾ սահմանապահ զորքերը սոցցանցային գրառմամբ նման սահմանափակում մտցնելու իրավասություն չունեն։
- Ի վերջո, չկա որևէ իրավակարգավորում, թե ինչ հետևանք կարող է առաջանալ, եթե ԶԼՄ-ները չհետևեն հիշյալ հայտարարության պահանջներին։
Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից