Նիկոլը մնալու է «փլվող պատի» ավերակների տակ (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդման հյուրը փաստաբան Տիգրան Աթանեսյանն է

Նիկոլ Փաշինյանն այլևս անկարող է Երևանում շրջել միայնակ, անկարող է մարզից մարզ, քաղաքից քաղաք, համայնքից համայնք գնալ` առանց անվտանգության բազմաթիվ աշխատակիցների ուղեկցության: Ավելին, նա անկարող է անգամ կառավարությունից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա գտնվող այս կամ այն նախարարություն գնալ` առանց ոստիկանական խմբերի ուղեկցության, առանց իր անվտանգությունն ապահովող մեքենաների շարասյան ուղեկցության:

Երեկ այս երևույթի ականատեսը եղանք, երբ Փաշինյանն ուզում էր մտնել Էկոնոմիկայի նախարարություն։

Պատկերավոր ասած, Փաշինյանի ու հայ ժողովրդի միջև մի մեծ պատ է գոյացել՝ ոստիկանական պատ: Փաշինյանը վախենում է հայ ժողովրդից։ Այդպես է լինում ժողովրդից մերժված ղեկավարի հետ։ Այդ պատը վաղ թե ուշ փլվելու է. խելացի ղեկավարն իրավիճակն ինքը կշտկի՝ հրաժարական տալով: Իսկ անխելքը կմնա փլվող պատի ավերակների տակ:

Մանրամասները՝ տեսանյութում